Գլխավոր Լրահոս

Ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին. Փաշինյան

Ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին. Փաշինյան

«Անվտանգության ամենահուսալի երաշխիքը փոխկապվածությունն է, և ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միացված լինի նաև Թուրքիային ու Ադրբեջանին, ինչը թույլ կտա միջազգային տերություններին շահագրգռված լինել մեր հաղորդակցության ուղիների կայունությամբ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանի երկրներն ունեն էներգետիկ ավելցուկ, առկա է մեծ պոտենցիալ միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու համար, և Հայաստանը շահագրգռված է օգտագործել Ադրբեջանի ցանցերը արտահանման համար, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու հարցում։ 

Նրա խոսքով՝ էներգահամակարգերի միացումը թույլ կտա իրականացնել միասնական արտահանում կամ առնվազն ստանալ տրանզիտային եկամուտներ Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տեղափոխման դիմաց։ 

««ԹՐԻՓՓ»-ի շրջանակներում նաև էներգետիկ նախագծեր են ենթադրվում, այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող լինել: Ընդհակառակը, նոր հնարավորություններ և եկամուտներ են լինելու: Արտահանման համար իրենք մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու համար տրանզիտային այդ վճարներով, ինչպես ՄԹՐԻՓՓ»-ի շրջանակում, մենք եկամուտներ կստանանք»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանի համոզմամբ՝ անվտանգության մասին պատկերացումները պետք է թարմացվեն, քանի որ նախկին մոդելներն արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը վերջին տարիներին, իսկ տնտեսական փոխկապվածությունը կարող է դառնալ անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ 

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այս ուղղությամբ արդեն իսկ գնում է գործնական աշխատանք, և կոնկրետ պայմանավորվածությունների դեպքում այդ մասին կհայտարարվի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում