Գլխավոր Լրահոս

Հայաստանի հետ սերտորեն համագործակցում ենք «Միջին միջանցքի» նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ․ Ալիև

Հայաստանի հետ սերտորեն համագործակցում ենք «Միջին միջանցքի» նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ․ Ալիև

Հայաստանի հետ խաղաղության հասնելուց հետո մենք սերտորեն համագործակցում ենք «Միջին միջանցքի» նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։ Այս երթուղին կանցնի Հայաստանով։ Այս մասին Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է APA-ն։։

«Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր։ Այս նախագիծը թույլ կտա կայուն տրանսպորտային գծի, էներգետիկ գծի, մանրաթելային օպտիկական մալուխի, էլեկտրահաղորդման գծերի և, պոտենցիալ կերպով, խողովակաշարերի միջոցով միացնել Ադրբեջանի երկու մասերը՝ հիմնական տարածքը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Դա բոլորի համար փոխշահավետ իրավիճակ կստեղծի։ Քանի որ Ադրբեջանի երկու մասերը կմիավորվեն տրանսպորտային ենթակառուցվածքով, իսկ նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կբացի բազմաթիվ երկրների համար»,- ասել է Ալիևը։

Խոսելով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին Ադրբեջանի նախագահը գրեթե միշտ կիրառում է «Զանգեզուրի միջանց» տերմինը, սակայն այսօրվա ֆորումի ընթացքում նախընտրել է կիրառել «Միջին միջանցքի» նոր ճյուղ ձևակերպումը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Ալիևը պնդել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ դրա սառեցումը և որպես երկու երկրների վրա ազդեցության լծակ օգտագործելը։ Նա նշել է, որ 7 ամիս առաջ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, և այժմ կողմերն ապրում են «իրական խաղաղության» պայմաններում՝ առանց սահմանային միջադեպերի։

«Ես բազմիցս նշել եմ, որ մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ Յոթ ամիս առաջ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց և ընդունվեց համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Սահմանին իրավիճակը հանգիստ է, փոխհրաձգություններ այլևս չկան, չկան զոհեր և կորուստներ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում