Գլխավոր Լրահոս

Ես դա վտանգավոր պրոցես եմ համարում․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ես դա վտանգավոր պրոցես եմ համարում․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք տարածքային հավակնություններ են պարունակում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

«Ես դա վտանգավոր պրոցես եմ համարում, որը պետք է կառավարենք։ Եվ պետք է այդ պրոցեսն իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Բա երկու տարի է ես ինչի՞ մասին եմ խոսում»,- մարտի 19-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններում պարբերաբար նշում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին, Հայաստանի Հանրապետության տեղանունները ադրբեջանական անուններով է կոչում։

Հարցին, թե ինչպես է պատկերացնում նման հայտարարությունների դեմ պայքարը, Փաշինյանը նշեց՝ առաջին հերթին կառավարելու են պրոցեսի պատճառահետևանքային կապերը՝ հասկանալով և պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ 

«Եթե մենք այսօր ասում ենք, ենթադրենք՝ Արարատը մեր լեռն է, Արցախը մերն է, Դադիվանքը մերն է, ինչո՞ւ իրենց պետք է սահմանափակի հայելային ձևով նույնն ասել;

Բայց կա նաև հակառակը, եթե իրենք ասում են «Արևմտյան Ադրբեջան», ինչը էստեղ շատ ուժերի պետք է սահմանափակի՝ ասել հակառակը։ Երբ ես ասում եմ որ և Հայաստանը, և Ադրբեջանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, դա նշանակում է, որ զուգահեռաբար մենք այս խնդիրը պետք է լուծենք։Եվ դրա առաջին ամենակարևոր քայլն արված է՝ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է։ Մենք այս հենքի վրա պետք է աշխատենք»,- ասաց վարչապետը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում