Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ Օմանում․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ Օմանում․ Արաղչի

 Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ին Օմանում։  Տեղեկությունը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Irna-ն։ 

Նախարարը հայտարարել է, որ հանդիպումը նախատեսված է Մասկատի ժամանակով առավոտյան ժամը 10-ին։ 

Արաղչին սոցիալական ցանցերում իր երախտագիտությունն է հայտնել օմանյան կողմին անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքների համար, իսկ ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել էր, որ հանձնարարել է արտգործնախարարին վարել արդարացի և հավասարազոր բանակցություններ։ 

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ն կմասնակցի բարձր մակարդակի այս քննարկումներին Օմանում։ 

Կատարի, Թուրքիայի և Եգիպտոսի միջնորդները կողմերին են ներկայացրել հիմնարար սկզբունքների շրջանակ, որն ըստ իրազեկ աղբյուրների՝ ներառում է Իրանի հանձնառությունը զգալիորեն սահմանափակել ուրանի հարստացումը, ինչպես նաև սահմանափակումներ բալիստիկ հրթիռների կիրառման և տարածաշրջանային դաշնակիցների զինման հարցերում։ 

Այս բանակցություններն ընթանում են տարածաշրջանային լարվածության ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ուժեր կուտակել Արաբական ծովում՝ նախորդ ամիս Իրանում բողոքի ցույցերի ճնշումից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնն ակնկալում է քննարկել ոչ միայն միջուկային ծրագիրը, այլև բալիստիկ հրթիռների, պրոքսի ցանցերին աջակցելու և սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված հարցերը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում