Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով: Այս մասին հայտնում է «Միքայել սրբազանի պաշտպանների թիմ» ֆեյսբուքյան էջը։
Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։
Civilnet











