Գլխավոր Լրահոս

Վալերի Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել

Վալերի Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել

«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«2008-ի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

2008-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարը Ռոբերտ Մելքոնյանն էր (առավել հայտնի «Բազազ» մականունով), նրա տեղակալը՝ Վալերի Օսիպյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո՝ 2018-ին, Վալերի Օսիպյանին նշանակել էր ոստիկանապետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում