Գլխավոր Լրահոս

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը 2025-ի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003-ին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024-ի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003-ին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։

Դատավճռի դեմ՝ դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ՝ խնդրելով ճանաչել Հրայր Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025-ի սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025-ի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026-ի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026-ի փետրվարից 12-ից մտել է օրինական ուժի մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում