Գլխավոր Լրահոս

Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել Պետրոս Ղազարյանի դեմ

Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել Պետրոս Ղազարյանի դեմ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի դեմ՝ զրպարտության և պատվի ու արժանապատվության արատավորման հիմքով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։

Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին հրապարակայնորեն հերքել 2026-ի հունվարի 14-ին կատարված գրառման մեջ տեղ գտած իր անվան հետ կապված տվյալները:

Ղազարյանի գրառման մեջ մասնավորապես ասված է․ «- Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են /…/ Սաթիկ Սեյրանյանը /…/, - /…/ նրա սանջակ 24 նյուզը /…/,- /…/ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա/…/,- /…/ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին ,եթե այդ սպառնալիքը իրականանար/…/»։

Սեյրանյանը պահանջում է նաև հերքում և Ղազարյանից բռնագանձել 1,000,000 դրամ՝ որպես զրպարտության համար սահմանված փոխհատուցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում