Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է

Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։ 

Դատարանից նշել են, որ խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով։

«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասել են դատարանից։

***

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված է չորս քրեական գործ, որոնք ներկայումս քննվում են երեք առանձին դատական վարույթներով: Առաջին վարույթը միավորում է երկու քրեական դրվագ՝ գյուղատնտեսական ծրագրի շրջանակում 489 մլն դրամի պետական միջոցների ենթադրյալ վատնման («Դիզվառելիքի գործ») և գործարար Սիլվա Համբարձումյանից 7 մլն դոլար կաշառք ստանալու մեղադրանքները:

Երկրորդ առանձին վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահմանը, որի շրջանակում Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Պետական պահպանության ծառայության միջոցները օրենքով նման իրավունք չունեցող անձանց անվտանգության համար ծառայեցնելու վերաբերյալ։

Երրորդ վարույթը հարուցվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքների և Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող այլ հողատարածքների օտարման գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստով։

Բոլոր վարույթներով Սերժ Սարգսյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և չի ընդունում առաջադրված մեղադրանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում