Այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- նշեցին գերատեսչությունից։
Կառույցից մանրամասներ չհայտնեցին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն
Civilnet











