Գլխավոր Լրահոս

«Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի այս կամ մյուս տարի. փոխքաղաքապետ

«Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի այս կամ մյուս տարի. փոխքաղաքապետ

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի, ամենայն հավանականությամբ, այս կամ մյուս տարի: Այս մասին փետրվարի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Այժմ մենք ունենք փորձաքննության արդյունքները, որը  մեզ թույլ է տալիս արդեն գնալ մրցույթային ճանապարհով»,- ասաց Փամբուխչյանը:

Հունվարին քաղաքապետարանը ներկայացրեց մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ստրատեգիական ծրագրի արժեքը, այն գնահատվում է 98 մլրդ դրամ։ Նախագծային աշխատանքները, որոնք ընթացել են 2021-2025-ին, ավարտվել են, և 2026-2031-ին նախատեսվում է իրականացման փաստացի փուլը։

Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ «Աջափնյակ» կայարանի նախագծի պատվիրման և ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով։ 

***

Դեկտեմբերի 23-ին ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումներն այս տարի ենթարկվել են կտրուկ վերանայման. նախնական 9,6 մլրդ դրամից աշխատանքների համար մնացել է 1,6 մլրդ դրամ։ Օգտագործված միջոցներն ուղղվել են 45 նոր տրոլեյբուսների գնմանը, որոնք Երևան կհասնեն 2026-ի առաջին ամիսներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում