Գլխավոր Լրահոս

Աջափնյակում սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Աջափնյակում սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից) 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասով (կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը):

Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին շուրջ 40 երիտասարդների մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, 10-ը՝ վիրավորվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում