Գլխավոր Լրահոս

Իրանը մոտ է Չինաստանից գերձայնային հականավային հրթիռների ձեռքբերման գործարքին․ Reuters

Իրանը մոտ է Չինաստանից գերձայնային հականավային հրթիռների ձեռքբերման գործարքին․ Reuters

Իրանը մոտ է Չինաստանի հետ հականավային թևավոր հրթիռների գնման գործարքի կնքմանը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ վեց աղբյուրների։ 

Այս գործարքի մասին խոսվում է այն ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգները հզոր ռազմածովային ուժեր է տեղակայում Իրանի ափերի մոտ՝ հնարավոր հարվածների նպատակով։ Չինական արտադրության CM-302 գերձայնային հրթիռների ձեռքբերման շուրջ բանակցությունները սկսվել են առնվազն երկու տարի առաջ, սակայն դրանք կտրուկ արագացել են հունիսին Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո։ Այս մասին հայտնել են բանակցություններին տեղյակ անձինք, այդ թվում՝ երեք պաշտոնյաներ, ովքեր տեղեկացվել են Իրանի կառավարության կողմից, և անվտանգության ոլորտի երեք պաշտոնյաներ։ 

Ըստ աղբյուրների՝ անցած ամառ, երբ բանակցությունները թևակոխել են եզրափակիչ փուլ, Իրանի պաշտպանության փոխնախարար Մասուդ Օրաեին գաղտնի այցով մեկնել է Չինաստան, ինչի մասին նախկինում չէր հաղորդվել։ Թեև մատակարարման հստակ ժամկետներ դեռևս չեն սահմանվել, CM-302 հրթիռները, որոնք ունեն շուրջ 290 կիլոմետր հեռահարություն և նախագծված են նավերի պաշտպանական համակարգերը շրջանցելու համար, զգալիորեն կմեծացնեն Իրանի հարվածային կարողությունները։ Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Դենի Սիտրինովիչը նշել է, որ Իրանի կողմից գերձայնային հնարավորությունների ձեռքբերումը կլինի խաղի կանոնների ամբողջական փոփոխություն տարածաշրջանում, քանի որ այս տեսակի հրթիռները չափազանց բարդ է որսալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում