ԱԳՆ-ն Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
Փետրվարի 28-ին Իսրայելը և ԱՄՆ-ը համատեղ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումները նպատակ ունեն վերացնել «գոյության սպառնալիքը»։
Ամերիկացի պաշտոնյան AlJazeera-ին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածները նպատակ ունեն քանդել Իրանի անվտանգության համակարգը։
2025-ի հունիսին ԱՄՆ-ի հարձակումները թիրախավորեցին Իրանը բանակցությունների ժամանակ։ ԱՄՆ-ի «Կեսգիշերային մուրճ» գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի կողմից այդ ամիս Իրանի հետ սկսված 12-օրյա պատերազմի ավարտին մոտ։
Այդ հարվածներից հետո Թրամփը բազմիցս ողջունել էր հարձակումը՝ ասելով, որ այն վերացրել է Իրանի միջուկային ծրագիրը և հանգեցրել «խաղաղության» Մերձավոր Արևելքում։
Ութ ամիս անց ԱՄՆ-ն և Իսրայելը ևս մեկ հարձակում են սկսել, քանի որ երկու կողմերն էլ հենց ավարտել էին Ժնևում բանակցությունների փուլը։
Տեղադրություն
Civilnet










