Գլխավոր Լրահոս

Իսրայելը հարվածել է Իրանի «ղեկավարության համալիրին», այդ թվում՝ նախագահական գրասենյակին․ ԻՊԲ

Իսրայելը հարվածել է Իրանի «ղեկավարության համալիրին», այդ թվում՝ նախագահական գրասենյակին․ ԻՊԲ

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հայտարարել է, որ գիշերվա ընթացքում երկրի ռազմաօդային ուժերը լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող Իրանի «ղեկավարության համալիրին», հայտնում է timesofisrael-ը։

Ըստ ռազմական գերատեսչության տվյալների՝ գործողությանը մասնակցել են շուրջ 100 կործանիչներ, որոնք թիրախների ուղղությամբ արձակել են ավելի քան 250 ռումբ։ 

Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են Իրանի նախագահական աշխատակազմը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կենտրոնակայանը, երկրի բարձրագույն ղեկավարության հանդիպումների համար նախատեսված հատուկ տարածքը, ինչպես նաև իրանական բանակի սպաների վերապատրաստման հաստատությունը։ 

Իսրայելի զինված ուժերը նշված համալիրը բնութագրում են որպես Թեհրանի սրտում գտնվող և մի քանի փողոց ընդգրկող ամենաապահով ու կենտրոնական շտաբը, որտեղ հաճախակի հանդիպումներ էին ունենում երկրի ղեկավարն ու անվտանգության պատասխանատուները։ 

Ըստ ԻՊԲ-ի՝ հենց այս համալիրից են իրականացվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ իրավիճակային գնահատումները և Իսրայել պետության կործանմանն ուղղված ծրագրերի մշակումը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում