Գլխավոր Լրահոս

Հնարավոր չէ կապ հաստատել Իրանի հայկական թեմերի հետ․ Արամ Ա

Հնարավոր չէ կապ հաստատել Իրանի հայկական թեմերի հետ․ Արամ Ա

Հաղորդակցության միջոցների լիակատար ընդհատման պատճառով հնարավոր չէ կապ հաստատել Իրանի հայկական թեմերի հետ։ Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարության մեջ։ Հայտարարությունը հաջորդում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, որոնք ընդգրկել են ողջ տարածաշրջանը։

Անթիլիասի Մայրավանքից տարածված հաղորդագրության համաձայն՝ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային զոհերի, ավերածությունների և սոցիալական ճգնաժամի Մերձավոր Արևելքի հայաշատ գաղութներում։ Վեհափառ Հայրապետը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և հակամարտության արդար լուծումը փնտրել քաղաքական բանակցությունների միջոցով։

Կաթողիկոսությունը հորդորել է թեմական պատասխանատուներին ձեռնարկել անվտանգային միջոցներ՝ համայնքները ռազմական ռիսկերից հեռու պահելու համար։ Այսօր երեկոյան նախատեսված է Ազգային կենտրոնական վարչության արտակարգ նիստ՝ քննարկելու ստեղծված օրհասական իրավիճակը և թեմերին ցուցաբերվող հնարավոր աջակցությունը։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում