Գլխավոր Լրահոս

ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է տարածաշրջանից նավթի արտահանման ամբողջական դադարեցման հնարավորության մասին

ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է տարածաշրջանից նավթի արտահանման ամբողջական դադարեցման հնարավորության մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեինին զգուշացրել է, որ Իրանը կարող է միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու տարածաշրջանից նավթի արտահանումը, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի ենթակառուցվածքների դեմ շարունակվեն։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Ըստ ԻՀՊԿ խոսնակի՝ ռազմական գործողությունների 10-րդ օրվա դրությամբ ամերիկյան ռազմածովային ուժերը և կործանիչները նահանջել են Իրանի սահմաններից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա՝ իրանական հրթիռներից և անօդաչու սարքերից պաշտպանվելու համար։ 

Նաեինին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները Իրանի զինված ուժերի թուլացման և Հորմուզի նեղուցով նավերի անխափան երթևեկության վերաբերյալ՝ նշելով, որ իրանական հրթիռների հզորությունն ու մարտագլխիկների քաշն ավելացել են՝ գերազանցելով մեկ տոննան։

Գեներալը հայտնել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ 10 առաջադեմ ռադարների և բազմաթիվ անօդաչու սարքերի ոչնչացման մասին։ Ըստ նրա՝ պատերազմի մեկնարկից ի վեր նավթի գներն արդեն կրկնապատկվել են, և Իրանը թույլ չի տա որևէ քանակությամբ նավթի արտահանում, քանի դեռ ագրեսիան շարունակվում է։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իսրայելի տարածքում բնակչությունը շարունակում է մնալ թաքստոցներում, իսկ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պատսպարվում են քաղաքացիական հաստատություններում և հյուրանոցներում։ Նաեինին շեշտել է, որ պատերազմի ավարտի և տարածաշրջանային նոր հավասարումների տնօրինումը պատկանում է Իրանի զինված ուժերին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում