Գլխավոր Լրահոս

Հակակոռուպցիոն դատարանն Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանն Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել: Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից՝ նշելով, որ նախաքննական մարմինը 2026-ի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

«Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,- հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից:

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազն Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, որը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ նրա եղբայրը՝ Սերժ Սարգսյանը, զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ըստ իրավապահ մարմինների առաջադրած մեղադրանքի՝ Սարգսյանը 2001-ից 2018-ի ընթացքում օգտագործել է իր ազդեցությունը՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։ Քննչական տվյալների համաձայն՝ պաշտոնական դիրքի և ընտանեկան կապերի շնորհիվ ստեղծվել են պայմաններ, որոնք թույլ են տվել յուրացնել պետական բյուջեից հատկացված զգալի ռեսուրսներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում