Գլխավոր Լրահոս

Իրանն Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»

Իրանն Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»

Ուկրաինան, Իսրայելին անօդաչու սարքերով աջակցելու պատճառով, դարձել է Իրանի օրինական թիրախը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին:

«Իսրայելի ռեժիմին անօդաչու թռչող սարքերով աջակցելով՝ փլուզված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի օրինական թիրախի», - ասել է Ազիզին։

Ազիզին չի մանրամասնել, թե ինչպես է Իրանը հակազդելու Ուկրաինային։

Ի պատասխան այս սպառնալիքի՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Կովալենկոն հիշեցրել է, որ հենց Իրանն է 2022-ից Ռուսաստանին մատակարարել «Շահեդ» տեսակի ԱԹՍ-ներ և հրահանգավորել ռուս զինվորականներին։ 

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։


Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում