Գլխավոր Լրահոս

Դուբայի օդանավակայանը ԱԹՍ-ի հարվածի պատճառով ժամանակավորապես փակվել է

Դուբայի օդանավակայանը ԱԹՍ-ի հարվածի պատճառով ժամանակավորապես փակվել է

Դուբայի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է՝ անօդաչուների հարվածների պատճառով: Հաղորդվում է, որ օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի բաքերից մեկը հրդեհվել է: Այս մասին հայտնում է reuters-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի իշխանություններին:

Սա արդեն երրորդ նմանատիպ միջադեպն է աշխարհի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկում փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Իրանը պատասխան  գործողություններ սկսեց Պարսից ծոցի երկրների դեմ: 

Մերձավոր Արևելքի օդային տարածքի մեծ մասը փակ է հրթիռային և անօդաչուների հարձակումների սպառնալիքի պատճառով, ինչը հանգեցնում է չվերթների զանգվածային չեղարկումների, վերաուղղորդումների և վառելիքի գների կտրուկ աճի: 

ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակամարտության մեկնարկից ի վեր երկրի ՀՕՊ համակարգերն արդեն որսացել են ավելի քան 1500 իրանական անօդաչու թռչող սարք և շուրջ 300 հրթիռ, իսկ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս խաղաղ բնակիչ:

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը զանգվածային ավիահարվածներ են հասցնում Իրանին։ Հարվածների հետևանքով սպանվել են ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ անդամներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին։

Թեհրանը հայտարարել է առևտրային նավագնացության շրջափակման մասին Հորմուզի նեղուցում, որը գտնվում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի միջև՝ ջրային ուղի, որի միջով պատերազմից առաջ անցնում էր համաշխարհային նավթային առևտրի մոտավորապես մեկ հինգերորդը։ Սա հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։  

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում