Գլխավոր Լրահոս

Այսօր և վաղը տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կբարձրանա

Այսօր և վաղը տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կբարձրանա

Մարտի 16-ի ցերեկը և 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն, մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ողջ տարածքում կվերսկսվեն։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ։

Տեղումները հատկապես շատ առատ են եղել Ամբերդի, Ապարանի, Հրազդանի, Ֆանտանի, Հանքավանի հատվածում։ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել  է 107մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի կրկնապատիկը։

Մարտի 16-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 234սմ, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում