Գլխավոր Լրահոս

Իսրայելի ՊՆ-ն պնդում է՝ սպանվել են Իրանի անվտանգության ծառայության ղեկավարն ու «Բասիջ» ջոկատի հրամանատարը

Իսրայելի ՊՆ-ն պնդում է՝ սպանվել են Իրանի անվտանգության ծառայության ղեկավարն ու «Բասիջ» ջոկատի հրամանատարը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ սպանվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ» աշխարհազորայինների հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։ 

Ըստ իսրայելական կողմի՝ թիրախային օդային հարվածն իրականացվել է մարտի 16-ի գիշերը Թեհրանի կենտրոնում։ 

Իրանական կողմը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, սակայն պետական լրատվամիջոցները հրապարակել են Լարիջանիի անունից գրված ձեռագիր ուղերձ՝ նվիրված ԱՄՆ հարձակման հետևանքով զոհված նավաստիներին։ 

Ալի Լարիջանին վերջին անգամ տեսախցիկների առաջ երևացել է մարտի 13-ին Թեհրանում կայացած «Ալ-Քուդսի օրվա» հանրահավաքի ժամանակ։

Հաստատման դեպքում սա կլինի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը 2026-ի փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի սկզբից ի վեր, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով սպանվեցին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքի մի քանի անդամներ։ 

Ղոլամռեզա Սոլեյմանին վերջին վեց տարիներին ղեկավարում էր «Բասիջ» ստորաբաժանումը, որը հանդիսանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կազմում գործող ներքին անվտանգության աշխարհազորային ուժը։ 

Ալի Լարիջանին Իրանի քաղաքական հիերարքիայում զբաղեցրել է առանցքային պաշտոններ, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակի և միջուկային հարցերով գլխավոր բանակցողի դերերը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում