Գլխավոր Լրահոս

ՀՀ քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 34,576 հայրենակից, մերժման դեպք չի եղել․ նախարար

ՀՀ քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 34,576 հայրենակից, մերժման դեպք չի եղել․ նախարար

ՀՀ քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 34,576 հայրենակից, մերժման դեպքեր չկան։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում։

«Մենք չենք ունեցել որևէ իրավիճակ, երբ մեր հայրենակիցը կդիմի ՀՀ քաղաքացիության համար և կստանա մերժում»,- ասել է նախարարը։ 

Նախարարի խոսքով՝ Արցախից տեղահանված 28,000 անչափահասներից 12,000-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Ըստ Սարգսյանի՝ վերջին շրջանում աճել է նաև քաղաքացիության համար դիմումների տեմպը։

«Եթե 2025-ի առաջին կիսամյակում մենք ստանում էինք շուրջ 4000 դիմում քաղաքացիության մասով, 2026-ի առաջին 2,5 ամսվա ընթացքում այս թիվը հատել է 5000-ը»,- ասել է նախարարը։ 

***

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը 24-ժամյա ռազմական գործողությունից հետո զավթեց Արցախը։ Հայկական բնակչությունը հարկադրված լքեց իր հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները և մարդու իրավունքների պաշտպանները որակել են այս իրադարձությունները որպես էթնիկ զտում։

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում է փախստական։ Այդ պահից սկսած արցախցիներն ունեին երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում