Գլխավոր Լրահոս

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցությունը մարզերում սահմանվում է 4 մլն դրամ

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցությունը մարզերում սահմանվում է 4 մլն դրամ

Կառավարությունը փոփոխություններ է կատարում Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում՝ աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանելով 4 մլն դրամ մարզային բնակավայրերում և 3 մլն դրամ՝ Երևանում բնակարան գնելու դեպքում։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 26-ի կառավարության նիստի ժամանակ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս սահմանաչափը տարածվում է նաև այն ընտանիքների վրա, որոնք արդեն իրացրել են իրենց հավաստագրերը. նրանք կստանան գումարային տարբերությունը, որը կարող է ուղղվել հիփոթեքի մայր գումարի մարմանը կամ ծրագրով թույլատրված այլ ծախսերին։

«Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով տրամադրված՝ անշարժ գույքի գրավով սպառողական վարկ»,- նշված է նախագծում։

Նախագծով որպես ընտանիքի անդամ և աջակցության շահառու են դիտարկվելու նաև մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները՝ անկախ ընտանիքի կողմից դիմում ներկայացնելու ժամկետից։ Բացի այդ, աջակցություն կտրամադրվի այն անձանց, որոնք բնակարան գնելու համար ստացել են անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։

Իրավական փոփոխությունները թույլ են տալիս աջակցությունից օգտվել նաև այն անձանց, ովքեր բնակարան ձեռք բերելու համար ստացել են ոչ թե դասական հիփոթեքային վարկ, այլ անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկ։

Կահույքի և տեխնիկայի ձեռքբերման համար հիմք կընդունվեն վաճառողների տրամադրած տարբեր ֆինանսական փաստաթղթեր, այդ թվում՝ փոխանցման հաշիվներն ու հարկային հաշիվները։ Եթե տեղահանված անձի՝ Արցախում աշխատելու կամ սովորելու տվյալներն առկա են պետական էլեկտրոնային շտեմարաններում, շահառուի կարգավիճակը կհաստատվի առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման պահանջի։

2026-ի մարտի 23-ի դրությամբ հավաստագիր ստացած 5181 ընտանիքներից 2304-ն արդեն իրացրել են այն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում