Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանը մարտի 20-ից ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov-ում հրապարակված համապատասխան որոշումից։
Որոշումն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (անձնական դիմումի) հիմքով։
Արա Ֆիդանյանը ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվել էր 2023-ի դեկտեմբերին։
Civilnet











