Գլխավոր Լրահոս

Պետական պաշտոնն իրավունք չի տալիս բղավել, մատ թափ տալ․ իրավապաշտպան

Պետական պաշտոնն իրավունք չի տալիս բղավել, մատ թափ տալ․ իրավապաշտպան

«Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել։ Առավել ևս՝ նրանց նկատմամբ, ովքեր արդեն կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները»,- մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը Երևանի մետրոպոլիտենում՝ այս մասին իր դեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։  

Մարտի 22-ին մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել էր արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Կինն արձագանքել էր՝ «Մենք Արցախից ենք, ուրիշ քարտեզ ունենք», ինչին վարչապետն արձագանքել էր՝ «Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:  

Ըստ իրավապաշտպանի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հանրային միջավայրում և մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ վրա բղավելը, ագրեսիվ ժեստերն ու մատ թափ տալը խախտում են երեխայի հոգեբանական անվտանգության իրավունքը և ստեղծում վտանգավոր նախադեպ։ 

«Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձ՝ այս վարքը պետք է հստակ գնահատվի որպես գենդերային հիմքով հոգեբանական բռնության տարրեր պարունակող դեպք։ Միաժամանակ, երեխայի ներգրավվածությունը իրավիճակում պահանջում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպանը։

Միջադեպից հետո համացանցում քննադատության մեծ ալիք է բարձրացել վարչապետի պահվածքի վերաբերյալ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հանրային ներողություն է խնդրել Արցախից բռնի տեղահանված կնոջից և պատրաստակամություն է հայտնել պաշտոնապես՝ ուղիղ եթերում հանդիպել  ու ներողություն խնդրել Մոսիյանից կառավարությունում կամ վերջինիս հարմար ցանկացած այլ վայրում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում