Գլխավոր Լրահոս

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է․ փաստաբան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է․ փաստաբան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը։ 

2025-ի օգոստոսին «Հրապարակ» թերթը գրել էր, թե շուրջ երկու ամիս առաջ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Ավստրիայում ՀՀ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը։ Factor.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր նույն անունը՝ հավելելով, որ նա հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների և ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա մեկնելիս։

Քննչական կոմիտեն 2025-ի օգոստոսի 29-ին պաշտոնապես հաստատել էր, որ արտաքին գործերի նախարարության աշխատակցի նկատմամբ պետական դավաճանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, և նա կալանավորված է։ Միևնույն ժամանակ, կոմիտեն հերքել է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, թե ձերբակալվածը բարձրաստիճան պաշտոնյա է կամ հյուպատոս է եղել։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից՝ Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ  Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ» ,- գրել է փաստաբանը։

Փաստաբան Պողոսյանը գրել է, որ, ըստ Դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։

«Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար» ,- գրել է փաստաբանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում