Իրանը հայտարարել է ամերիկյան երկու կործանիչի խոցման մասին

Իրանը հայտարարել է, որ խոցել է ԱՄՆ-ի երկու ռազմական օդանավ. մեկը խոցվել է երկրի հարավարևմտյան հատվածում՝ Քոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգում, մյուսը՝ Հորմուզի նեղուցի շրջանում՝ Պարսի ծոցում, հաղորդում է Al Jazeera-ն։
Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը ուրբաթ հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են մեկ F-15 կործանիչ։ Նույն օրն ավելի ուշ իրանական բանակը հայտնել է, որ թիրախավորել է նաև ԱՄՆ-ի A-10 ինքնաթիռ, որը կործանվել է Ծոցում։
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Իրանում ամերիկյան կործանիչի խոցման մասին։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է պարգևի մասին նրանց համար, ովքեր կենդանի կբռնեն ամերիկացի օդաչուներին։ ԱՄՆ լրատվամիջոցները հաղորդում են, որ անձնակազմի մեկ անդամ փրկվել է։
Թեհրանում տոնական տրամադրություններ են, քանի որ Իրանի բանակը հայտարարել է, որ ինքնաթիռների խոցումը ցույց է տալիս, որ իր ուժերը ունակ են մարտական գործողություններ վարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։
Միևնույն ժամանակ, Իրանի հակահարվածները Իսրայելի դեմ հրդեհ են առաջացրել հարավային Նեգևում գտնվող արդյունաբերական օբյեկտում և վնասել շենքեր Ռոշ ՀաԱյինում և Պետահ Տիկվայում։
. . .
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ սկսվել են փետրվարի 28-ին։











