Գլխավոր Լրահոս

«Կեղծ հաղորդուղիները» չեն փոխարինի «իրական միջանցքներին»․ Մոխբերն անդրադարձել է TRIPP-ին

«Կեղծ հաղորդուղիները» չեն փոխարինի «իրական միջանցքներին»․ Մոխբերն անդրադարձել է TRIPP-ին

«Կեղծ հաղորդուղիները» երբեք չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին», հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը, որի համատեքստում հիշատակել է TRIPP նախագիծը։

Մոխբերը նոյեմբերի 23-ին X-ի էջում գրել է․ «[Անկախ] նրանից՝ խոսքը Իրանի հարավի՞, թե՞ հյուսիսի մասին է։ Անկախ նրանից՝ դա Հորմուզի նեղուցից հարավ ընկած երթուղի՞ն է, թե՞ TRIPP-ը (Զանգեզուրը)։ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա դրանք շրջանցել։ Դասե՛ր քաղեք Հորմուզի նեղուցից»։

Մոհամմադ Մոխբերի գրառումը համընկնում է TRIPP նախագծի գործնական մեկնարկի հետ։ Այդ օրը Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին նախատեսված երթուղու հեռանկարի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին։

Վերջինս, վերահստատելով հարցի շուրջ Իրանի դիրքորոշումը, նշել է, որ Իրանի սահմանին որևէ ռազմական և կամ անվտանգային ուժի ներկայությունն անընդունելի է, և հայկական կողմն այդ մասին տվել է անհրաժեշտ հավաստիացումները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում