Գլխավոր Լրահոս

«Ստացել ենք Հայաստանի անհրաժեշտ հավաստիացումները». Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին

«Ստացել ենք Հայաստանի անհրաժեշտ հավաստիացումները». Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին

«Իրանի սահմանին որևէ ռազմական և կամ անվտանգային ուժի ներկայությունն անընդունելի է, և հայկական կողմն այդ մասին տվել է անհրաժեշտ հավաստիացումները», - նոյեմբերի 23-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին՝ TRIPP նախագծին անդրադառնալով։

Իրանցի պաշտոնյան վերահաստատել է հարցի շուրջ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը. «Իրանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Թեհրանը աջակցում է տնտեսական փոխգործակցության ընդլայնումը։ Այնուամենայնիվ պետք է հարգվեն հարակից երկրների մտահոգություններն ու հետաքրքրությունները, չպետք է տեղի ունենան աշխարհաքաղաքական փոփոխություններ և չպետք է թույլատրվի երրորդ պետություններին սասանելու տարածաշրջանային անվտանգությունը»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։

Միաժամանակ Բաղաեին շատ բարձր է գնահատել Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները՝ նշելով փոխվստահության բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի ու Իրանի միջև վստահության շատ բարձր մակարդակ գոյություն ունի։ Հայաստանի անկախացումից ի վեր ձևավորված դրական կապերը նպաստել են երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը։ Իրանն ու Հայաստանը տեղյակ են երկու ժողովուրդների միջև երկաժամկետ հարաբերությունների կարևորության մասին», - նշել է Բաղաեին։

Իրանի արտգործնախարարի հայտարարությունները համընկնում են նոյեմբերի 23-ին Հայաստանի հարավում TRIPP նախագծի գործնական աշխատանքների մեկնարկի հետ։

2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (“Trump Route for International Peace and Prosperity” (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում