Գլխավոր Լրահոս

Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի նախագծումը գրեթե ավարտված է․ շուտով կսկսվի շինարարությունը․ նախարար

Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի նախագծումը գրեթե ավարտված է․ շուտով կսկսվի շինարարությունը․ նախարար

Հայաստան-Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքները գրեթե ավարտված են, և առաջիկայում նախատեսվում է ընտրել կապալառու ընկերություն ու սկսել շինարարությունը։ Այս մասին նոյեմբերի 18-ին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Իրանական կողմը նախագծման աշխատանքները գրեթե ավարտում է։ Կարճ ժամանակ հետո կապալառու ընկերություն կունենանք և երկրորդ կարմրջի հարցով շինարարական գործընթաց կմեկնարկենք» ,- ասել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ կամրջի կառուցման հարցը քննարկվել է Իրանում իր վերջին աշխատանքային այցի ընթացքում։

Խոսքը Հայաստանի Մեղրիի և Իրանի Նորդուզի սահմանային անցակետերը կապող՝ Արաքս գետի վրա գործող կամրջին զուգահեռ երկրորդ ավտոմոբիլային կամուրջ կառուցելու մասին է։ Նախագծի նպատակն է մեծացնել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության թողունակությունը և դյուրացնել բեռնափոխադրումները։

Խուդաթյանը նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով գտնվել է Թեհրանում։

Երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ 2025-ի օգոստոսի 19-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկու երկրների միջև փոխադրումների աճող ծավալները հաշվի առնելով՝ համաձայնություն է ձեռք բերվել սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում