Գլխավոր Լրահոս

Վստահ ենք, որ մեր հայ ընկերները ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի անվտանգության․ Արաղչի

Վստահ ենք, որ մեր հայ ընկերները ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի անվտանգության․ Արաղչի

Իրանը մտահոգություններ ունի տարածաշրջանում ԱՄՆ ցանկացած ներկայության առնչությամբ, սակայն լիովին վստահում է Հայաստանին և համոզված է, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։ Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Փաստացի մենք մտահոգություններ ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ ցանկացած ներկայության վերաբերյալ, սակայն այս հարցում մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց: Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի անվտանգության»,- ասել է Արաղչին:

Արաղչին նշել է, որ Թեհրանը շարունակում է կանոնավոր խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ երկկողմ և տարածաշրջանային օրակարգի շուրջ:

«Իմ շատ լավ ընկեր Հայաստանի արտգործնախարարը Թեհրանում էր, մենք լավ խորհրդակցություններ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ»,- հայտնել է Իրանի արտգործնախարարը:


TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում հանդիպման ընթացքում համոզմունք են հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն կբարձրանան նոր մակարդակի, իսկ առաջիկայում նախատեսվում են բարձր մակարդակի փոխայցելություններ:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 16-ին հայտնել է, որ Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը գրեթե համաձայնեցված է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում