Գլխավոր Լրահոս

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ իր պահանջները չեն կատարվել. Արաղչի

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ իր պահանջները չեն կատարվել. Արաղչի

Իրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ իր պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Հորմուզի նեղուցի վերաբացումը բարդ խնդիր չէ։ ԱՄՆ-ն պարզապես պետք է ընդունի Իրանի պահանջները, որոնք ողջամիտ են և համապատասխանում են միջազգային իրավունքին»,- ասել է Արաղչին նոյեմբերի 21-ին Թեհրանում՝ Օմանի ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ի կողմից Իրանի շրջափակումն անվանել է «ամբողջությամբ անօրինական»՝ հույս հայտնելով, որ այն կվերացվի բանակցությունների միջոցով։

Անդրադառնալով նոյեմբերի 20-ին Կատարի պատվիրակության՝ Թեհրան կատարած այցին՝ Արաղչին նշել է, որ միջնորդները մշտական կապի մեջ են Իրանի և ԱՄՆ-ի հետ, հանդիպումներ են անցկացնում երկու կողմերի հետ և փոխանցում առաջարկներ։

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը, միաժամանակ պատրաստ է պաշտպանել իրեն։

Արաղչին նաև հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները։ Նրա խոսքով՝ 2025 թվականի հունիսից Իրանի դեմ իրականացված երկու պատերազմների փորձը ցույց է տվել տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի անհրաժեշտությունը։


Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածներից հետո։ Ի պատասխան՝ Իրանը փակել էր նեղուցը, որով սովորական պայմաններում անցնում է աշխարհում սպառվող նավթի շուրջ մեկ հինգերորդը։ Հետագայում նավագնացությունը մասամբ վերականգնվել է, սակայն սահմանափակումները շարունակվում են։

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն իր հերթին ծովային շրջափակում էր սահմանել Իրանի նավահանգիստների նկատմամբ՝ սահմանափակելով երկրի արտաքին առևտուրը, հատկապես նավթի արտահանումը։ Հունիսին շրջափակումը ժամանակավորապես վերացվել էր, սակայն հուլիսին կրկին վերականգնվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում