Գլխավոր Լրահոս

Խամենեին հրահանգել է թարմացնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների բազան

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրահանգել է զինված ուժերին ԱՄՆ-ի հնարավոր ցանկացած հարձակման դեպքում անհապաղ և առանց աշխարհագրական սահմանափակումների պատասխանել։

Նա նաև հանձնարարել է թարմացնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների բազան՝ դրանց նյութական և ոչ նյութական ակտիվները զինված ուժերի հասանելիության շրջանակում ներառելու համար։

Այս մասին նշվում է Խամենեիի հայտարարության մեջ, որը հրապարակել է Իրանի պետական IRNA գործակալությունը։

Խամենեին զինված ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է նաև Իրանի պաշտպանական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ պետք է կատարելագործել երկրի ռազմական տեղեկատվական համակարգը, զարգացնել սեփական պաշտպանական կարողությունները՝ ինչպես ռազմական դոկտրինի, այնպես էլ մարտավարության ոլորտներում։

Խամենեիի խոսքով՝ եթե հակառակորդները կրկին ռազմական կամ ահաբեկչական հարձակումներ իրականացնեն, դրանց ավարտի ժամանակն ու պայմանները կորոշեն Իրանի զինված ուժերն ու ժողովուրդը։


Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածները Իրանի դեմ սկսվել են փետրվարի 28-ին։ Ապրիլի սկզբին կողմերը հրադադարի են հասել, սակայն հակամարտությունը չի հանգուցալուծվել։ Հուլիսին ԱՄՆ-ն վերսկսել էր հարվածները՝ Իրանին մեղադրելով բանակցությունները ձգձգելու մեջ և սահմանելով ծովային շրջափակում Իրանի նավահանգիստների նկատմամբ։ Թեհրանն ի պատասխան սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում