Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իրանի քաղաքացիական միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշեհրի էլեկտրակայանի մոտ տեղի ունեցած հարձակումների հնարավոր հետևանքների մասին։
Նման հարձակումները ամբողջ տարածաշրջանը ենթարկում են ռադիոակտիվ արտանետման ռիսկի՝ լուրջ մարդասիրական և բնապահպանական հետևանքներով։ Արաղչին նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում։
Նա պնդմամբ՝ Բուշեհրի էլեկտրակայանը բացառապես խաղաղ նպատակներով գործող օբյեկտ է, որը գործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ապրիլի 4-ին հայտնել է Բուշեհրի ատոմակայանի տարածքի հրետակոծման և դրա հետևանքով մեկ աշխատակցի զոհվելու մասին՝ նշելով, որ սա վերջին շաբաթների ընթացքում չորրորդ նմանատիպ միջադեպն է։ Սակայն ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի զինվորականները չեն հաստատել օբյեկտի վրա հարձակմանը որևէ մասնակցություն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նույնպես մտահոգություն է հայտնել Բուշեհրի ատոմակայանի տարածքն հարվածելու միջադեպի կապակցությմաբ:












