Գլխավոր Լրահոս

Հունվար-մարտին Հայաստան զբոսաշրջային այցելություններն աճել են 18,2 տոկոսով

Հունվար-մարտին Հայաստան զբոսաշրջային այցելություններն աճել են 18,2 տոկոսով

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը գրանցել է բարձ ակտիվություն՝ արձանագրելով 18,2 տոկոս աճ, որն էկոնեմիկայի նախարարն արդեն անվանել է ռեկորդային ցուցանիշ:

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ տարեսկզբի երեք ամիսներին պահպանվել է այցելությունների աճի դինամիկան, ինչն իր արտացոլումն է գտել ինչպես եռամսյակային, այնպես էլ առանձին ամիսների ցուցանիշներում։ 

Ըստ այդ տվյալների` ինչպես տոկոսային հարաբերակցությամբ, այնպես էլ բացարձակ թվերով երկրի զբոսաշրջային ոլորտը գրանցել է աճ։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 453,138 զբոսաշրջիկ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 70 հազարով, իսկ միայն մարտին զբոսաշրջիկների թիվը հասել է 152,444-ի` շուրջ 21 հազարով (շուրջ 16,1 տոկոս աճ) ավելի, քան նախորդ տարվա նույն ամսում:

Ինչպես մանրամասնել է կոնոմիկայի նախարար Գևորգ Պապորյանը, այս եռամսյակի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները գերազանցում է 18,2 տոկոսով կամ ավելի քան 70 հազար զբոսաշրջիկով։ 

«Սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում