Գլխավոր Լրահոս

ԱԺ ընտրություններին մասնակցելու դեռևս 2 հայտ է ներկայացվել

ԱԺ ընտրություններին մասնակցելու դեռևս 2 հայտ է ներկայացվել

Ապրիլի 20-ի դրությամբ Ազգային ժողովի ընտրությունների համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացվել միայն երկու առաջադրման հայտ:

Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ-ն, այսօր՝ ապրիլի 20-ին, առաջադրման հայտ է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա երկրորդ հայտն է առաջադրումների գործընթացի մեկնարկից ի վեր, որը տեղի է ունեցել ապրիլի 13-ին: Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 

ԱԺ ընտրությունների առաջադրումները կշարունակվեն մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն: Այսինքն, կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները դեռևս ունեն երեք օր հայտեր ներկայացնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում