Գլխավոր Լրահոս

Թուրքիայի փոխնախագահը կմասնակցի Երևանում կայանալիք եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

Թուրքիայի փոխնախագահը կմասնակցի Երևանում կայանալիք եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Յըլմազը կներկայացնի Թուրքիան։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, կապակցվածության զարգացման, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով ավելի սերտ համագործակցության և համակարգման ապահովման քայլերը։

«Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի այս մակարդակով իրականացվող առաջին այցը»,- նշված է հաղորդագրությունում։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 4–ին Երևանում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում