Գլխավոր Լրահոս

Դիմակավորված անձինք սպառնում են գտնել Փաշինյանին, վարչապետն էլ սպառնում է «չոքցնել» նրանց

Դիմակավորված անձինք սպառնում են գտնել Փաշինյանին, վարչապետն էլ սպառնում է «չոքցնել» նրանց

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում դիմակավորված անձնիք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Նրանք նշում են, որ իրենք գիտեն, թե Փաշինյանը որ փողոցներով է անցնում և սպառնում են գտնել նրան։ 

«Ու մենք սովորյալ ենք պղծում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները, մեր հողն ու ջուրը, դրան հետը Նիկոլ դու պատասխան ես տալու, մենք գիտում ենք դու շտեղով ես մանգյամ, վեր փողոցներով ես անցկենում, մենք քեզ ճարելու ենք Նիկոլ, դու սուկա ես, դու խաբեբա ես, դու հոնց խաբալ ես Արցախի ժողովրդին, եկալս Արցախի, Ստեփանակերտի հրապարակում կանգնալ խաբալ, ասալ վեր Արցախը Հայաստան է։ Ասում ես Հայաստանը անկախ է, դու խաբում ես, Հայաստանը անկախ չի, դու Հայաստանն էլ ես ուզում հանձնես Ադրբեջանի կազմ»,- ասում է տեսանյութի անհայտ անձը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ արձագանքել է այս տեսանյութին։ Փաշինյանն իր հերթին սպառնացել է գտնել տեսանյութի անձանց ու, իր խոսքով «չոքցնելու է» նրանց։

«Հլը էս փսլինքներին։ Մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են։ Գիտեք ինչու են մասկով, որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում թիկունքից կրակած, հլը այս փսլինքներին նայի։ Հանեք դուրս եկեք, տեսնեմ ովքեր եք, այ համբալներ։ Այս մասկեքը հատ-հատ քցելու եմ ու հատ-հատ հանելու եմ ու մտցնելու եմ համապատասխան տեղերը,  չոքցնելու եմ ձեզ, գաք Հայաստանում մասկա, ավտոմատ, վիդեո անեք, տարածեք, հատ-հատ գտնելու եմ, հանեք մասկեքներդ, կամավոր ներկայացեք»,- ասել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանն առանց փաստեր ներկայացնելու հայտարարում է, որ տեսանյութի անձիք Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներն են։

«Էս Ռոբի, Սերժի, Տաշիրի, Ռոբի, Գագոյի փսլինքներն են։ Փաթեթով կզցնելու եմ ձեզ»,- ասել է Փաշինյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում