Գլխավոր Լրահոս

Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները հանրաքվեի դրական ելքից հետո

Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները հանրաքվեի դրական ելքից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ սահմանադրական հանրաքվեից ու փոփոխություններից հետո Ադրբեջանը նոր նախապայման կամ պահանջ կդնի խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությամբ՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Այո, դա բացառում եմ։ Այս հարցի մեջ դնում եմ իմ քաղաքական, մարդկային, բարոյական ողջ կապիտալը և դրա պատասխանատվությունը ստանձնում եմ»,- ասել է վարչապետը։

Այն հարցին, թե ինչ երաշխիք կա, որ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում պայմանագիրը կստորագրվի, Փաշինյանն ասել է, որ տարածաշրջանն ու խաղաղության օրակարգը միջազգային քննարկումների կենտրոնում են, և ձևավորվել է ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո համաձայնագիրը կստորագրվի։ Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի հետ, և Բաքուն արտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ դրանից հետո խոչընդոտ չի լինի։

Փաշինյանը նշել է նաև, որ երաշխիքների մասին տարածված պատկերացումները հաճախ սխալ են. երաշխիքների մեծ մասը ներքին են, ոչ արտաքին, և կախված են նրանից, թե երկիրն ինչպես է դիրքավորվում։ Նա բերել է տանիքից կախված սառույցի օրինակը՝ ասելով, որ սառույցը գլխին չընկնելու միակ իրական երաշխիքը դրա տակ չկանգնելն է։ Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականի աշունը Հայաստանը «սառույցի տակ կանգնած» քաղաքականություն էր վարում՝ արտաքին երաշխիքներ փնտրելով, իսկ դրանից հետո որոշել է փոխել դիրքավորումն ու դուրս գալ վտանգի տակից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում