Գլխավոր Լրահոս

Ընտրություններն ավարտվեցին. սկսվել է ձայների հաշվարկը

Ընտրություններն ավարտվեցին. սկսվել է ձայների հաշվարկը

Հայաստանի 12 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին։ Ժամը 20:00-ին փակվեցին բոլոր 317 ընտրատեղամասերը։ Մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկը։

Քվեարկելու իրավունք ուներ 233 հազար 494 քաղաքացի։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 17:00-ին ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Արագածոտնի Մեծաձորում՝ 75.34%, որը, սակայն, ամենափոքր համայնքն է՝ 73 ընտրողով։ Խոշոր համայնքներից մասնակցությունը բարձր էր Սևանում (65.58%) և Ամասիայում (65.52%), իսկ ամենացածրը Մեծամորում էր՝ 27.22%։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ցուցակ էր առաջադրել համամասնական կարգով քվեարկող բոլոր տասը համայնքում, մինչդեռ ընդդիմադիր ու մյուս ուժերը մասնակցում էին ավելի սահմանափակ՝ առանձին համայնքներում։ Աշտարակում ու Աշոցքում ՔՊ-ն մրցակից չուներ, իսկ Ապարանում «Գործարարի» հետ հանդես էր գալիս «Համերաշխություն» դաշինքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում