Գլխավոր Լրահոս

Վարչապետի հետ վիճաբանած բժշկուհուն առաջարկել են ազատման դիմում գրել. քաղաքապետն արձագանքել է

Վարչապետի հետ վիճաբանած բժշկուհուն առաջարկել են ազատման դիմում գրել. քաղաքապետն արձագանքել է

Մայիսի 18-ին վարչապետի հետ վիճաբանած կնոջը՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանին առաջարկել են սեփական դիմումի համաձայն թողնել աշխատանքը։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է Սողոյանի դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը։ 

Արաբկիր համայնքում մայիսի 18-ին քարոզարշավի ժամանակ մի կին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրել էր հայրենիքը գողանալու, հազարավոր զոհերի համար։

«Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել»,- ասել է կինը:

Ի պատասխան Փաշինյանն էլ ասել է․

«Եթե դուք Ռոբն եք (խմբ․ նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին), ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ»։  

Անդրադառնալով Արփինե Սողոյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հայտարարությանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը News.am-ի հետ զրույցում բացառել է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար կազատվի աշխատանքից։

 «Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ»,- ասել է Ավինյանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում