Գլխավոր Լրահոս

«ԻՆՔՈՐ»–ը 25 տարեկան է. ներդրումն արվեստ է ու պահանջում է ստեղծարար մոտեցումներ

«ԻՆՔՈՐ»–ը 25 տարեկան է. ներդրումն արվեստ է ու պահանջում է ստեղծարար մոտեցումներ

Հրապարակվում է որպես գովազդ

«ԻՆՔՈՐ» (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ») ներդրումային ընկերությունը նշում է 25-ամյակը։ Այս առիթով օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում միջոցառում անցկացվեց, որն, ըստ էության, ընկերության կայունության ու դինամիկ զարգացման ցուցադրություն էր։

Այդ կայունությունը և ընկերության նկատմամբ բարձր վստահությունն ունեն հստակ, չափելի արդյունք. շուկայում պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ վերջին մեկ տարում «ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ի ցուցանիշները էական աճ են։

Խոսելով ապագայի տեսլականի մասին՝ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ռիտա Առաքելյանը ընդգծում է. «Այսօր աշխարհը դարձել է մեկ միասնական ֆինանսական էկոհամակարգ, և մեր նպատակն է, որ Հայաստանում գտնվող ներդրողն ունենա ճիշտ նույն հնարավորությունները, ինչ աշխարհի ցանկացած այլ ֆինանսական կենտրոնում գտնվող անձ: Մենք միավորում ենք ֆինանսական փորձառությունը իրական հատվածի խոշոր նախագծերի հետ՝ ստեղծելով հավելյալ արժեք մեր հաճախորդների և երկրի տնտեսության համար»: Առաքելյանը փաստում է, որ ընկերության կայունությունն ամրապնդվում է «MK» ընկերությունների խմբի, այդ թվում՝ «Ռենշին» ՍՊԸ-ի նման առաջատարների հետ նույն էկոհամակարգում լինելու շնորհիվ:

«ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ի շարունակական և ճկուն զարգացման նպատակն է Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական հաբ դարձնելոը և գլոբալ գործիքակազմի տեղայնացումը, որի մասին խոսում է ընկերության Զարգացման գծով տնօրեն Դավիթ Դավթյանը։

«Երբ փչում է փոփոխությունների քամին, ոմանք կառուցում են բարձր պատեր, իսկ ոմանք՝ հողմաղացներ: Մեր թիմն առաջնորդվում է հենց այս սկզբունքով՝ ամեն օր փորձելով սանձել այդ քամին՝ փոխելով դրա ուղղությունն ի օգուտ ընկերության», - Դավիթ Դավթյանը մեջբերում է հայտնի իմաստությունը։

Ֆինանսների, նորարարության և արվեստի փոխկապակցվածությունը ներկայացնող բարձրակարգ երեկոն Ազգային պատկերասրահում ամփոփեց ընկերության 25-ամյա ուղին և եզրափակվեց խորհրդանշական Art Alive կենդանի գեղարվեստական պերֆորմանսով՝ ապացուցելով, որ խելացի ու գրագետ ներդրումները ևս արվեստ են ու պահանջում են ստեղծարար մոտեցումներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում