Գործընկերային բովանդակություն
Կանայք երեխայի խնամքի պատճառով միջինում 10 տարով դուրս են մնում աշխատաշուկայից, կարծում է ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը։ Կանանց վերադարձը աշխատաշուկա արդյունավետորեն ապահովելու համար կենտրոնը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից աջակցությամբ իրականացրել է ծրագիր, որի արդյունքները փոխանցվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ որպես հաջողված պիլոտային մոդել, որը հիմք կծառայի պետական քաղաքականության մշակման համար։
Տեսանյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:





