Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը կենցաղային վեճի հետևանքով 3 մարդ է սպանվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նախնական տեղեկություններով մայիսի 26-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։
Դեպքից հետո՝ կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։












