Գլխավոր Լրահոս

Երևանի քաղաքապետարանը հերքում է կայանման վճարների փոխհատուցման մասին լուրերը

Երևանի քաղաքապետարանը հերքում է կայանման վճարների փոխհատուցման մասին լուրերը

Երևանի քաղաքապետարանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե վարորդները կարող են հետ ստանալ 2025-ի կայանման վճարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ  Արտյոմ Կարապետյանը։ Նա նշել է, որ Վարչական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության համապատասխան դիմումը, ուստի գումարների վերադարձի կամ 2026-ի դրույքաչափերի վերանայման որևէ իրավական հիմք չկա։ 

«Վարչական դատարանի վարչական գործով 2025-ի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, իսկ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը մերժվել է: Սա նշանակում է, որ հանրությանը և լրագրողական համայնքին հետաքրքրող փոխհատուցման հարց առհասարակ չի կարող քննարկվել, քանի որ այդ մասով, կրկնենք, դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը:  Ավելին՝ Վարչական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Ավագանու 2024-ի դեկտեմբերի 24-ի  265-Ն որոշմանը, այսինքն՝ 2025–ի համար սահմանված կայանման վճարներին և դատական ակտի բովանդակային վերլուծությունը վկայում է, որ Ավագանու 2025-ի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026-ի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր չկան»,- գրել է Կարապետյանը:

Մայիսի 27-ի փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Երևանում ավտոկայանատեղիների թանկացումը ոչ իրավաչափ ճանաչելու և քաղաքացիներին փոխհատուցելու որոշումը։  Ըստ փաստաբանի՝ օրենքով սահմանված կարգով 2025-ին «կարմիր գծերում» կայանելու համար վճարած գումարները ենթակա են փոխհատուցման։ 

Ավագանին ամեն տարվա վերջին որոշում է ընդունում, որով սահմանվում են տեղական վճարների դրույքաչափերը։ 2024-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկել էր Երևանի ավագանու 2023-ի նմանաբնույթ որոշումը և առաջին ատյանում հաղթել էր։

2024-ի վերջին ավագանու ընդունած որոշմամբ կարմիր գծերի դրույքաչափը պահպանվեց։ 2025-ի հունվարին «Մայր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմեց վարչական դատարան՝ վիճարկելով արդեն այդ որոշումը։ Այսպիսով առաջին ատյանում խմբակցությունը հաղթեց։

2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160,000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12,000 դրամ էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում