Գլխավոր Լրահոս

Գազի գնի փոփոխության վերաբերյալ մտահոգվելու առիթ չկա․ նախարար

Գազի գնի փոփոխության վերաբերյալ մտահոգվելու առիթ չկա․ նախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է, որ քաղաքացիները այս պահին գազի գնի թանկացման վերաբերյալ մտահոգվելու առիթ չունեն։ Իսկ թե ինչ կլինի հետո՝ նախարարը չի ասել։

«Գազի գնի հնարավոր փոփոխություն չկա, որովհետև մենք պայմանագիր ունենք, որի ժամկետը ձմռանից հետո է լրանում»,- հունիսի 11-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՏԿԵ նախարարը։

Ըստ Խուդաթյանի՝ Ռուսաստանը հիմք չունի միակողմանի խզել Հայաստանի հետ գազի մատակարարման շուրջ պայմանագիրը։

«Պայմանագիրը միակողմանի խզելու համար հիմքեր են պետք, մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազն այն գնով, որով ստացել ենք, ստանում ենք այն գրաֆիկով, որով ստացել ենք։ Գործընկերների հետ շատ լավ հարաբերություններ ունենք, մեր աշխատանքային հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Խնդրում եմ չստեղծել այնպիսի տպավորություն, որ Հայաստանում ավելի են շահագրգռված գազի գնի թանկացմամբ»,- ասել է նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բոլոր ռիսկերը կառավարում են, և պատկերն այնպիսին չէ, ինչպիսին հանրային տպավորությունն է։

Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին արտոնյալի փոխարեն շուկայական գնով գազ կվաճառի, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ պայմանները կփոխվեն, եթե Հայաստանն ընտրի այլ տնտեսական բլոկներ, ինչպիսին Եվրամիությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում