Գլխավոր Լրահոս

Երկրորդ օրն է՝ փրկարարները Փամբակ գետում որոնում են 13 և 7 տարեկան աղջիկներին

Երկրորդ օրն է՝ փրկարարները Փամբակ գետում որոնում են 13 և 7 տարեկան աղջիկներին

Երկրորդ օրն է՝ փրկարարները Փամբակ գետում որոնում են կորած 13 և 7 տարեկան աղջիկներին։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ականատեսները լրագրողներին պատմել են, որ հունիսի 15-ին կեսօրին գետից ձայներ են լսել, թե ինչպես է մի երեխա օգնություն կանչում։ Սակայն մինչև ձայնի ուղղությամբ գնացել են՝ երեխան տեղում չի եղել։ Երեխաների մայրը նախ ասել է, որ մի երեխան է կորել, այնուհետև տեղեկացրել է, որ մյուս երեխան էլ չկա։ Ընտանիքում հինգ երեխա են, միակ խնամակալը մայրն է, Վանաձորում վարձով են ապրում։ Մայրն աշխատում է խանութում, աշխատավարձով պահում է երեխաներին ու վճարում է տան վարձը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում