Գլխավոր Լրահոս

Փամբակ գետում հայտնաբերվել են ավտոմեքենա և տղամարդու դի

Փամբակ գետում հայտնաբերվել են ավտոմեքենա և տղամարդու դի

Լոռու մարզում Փամբակ գետում հայտնաբերվել են ավտոմեքենա և տղամարդու դի։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հունիսի 27-ին ժամը 10։56-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետում դի է նկատվել։ Ժամը 12։03-ին ստացվել է ևս մեկ ահազանգ, ըստ որի՝ Փամբակ գետում ավտոմեքենա կա:

Նախնական տվյալներով՝ Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, իսկ դրանից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի։

Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։

Ըստ հաղորդագրության՝ շարունակվում են վարորդին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում