Գլխավոր Լրահոս

Դավիթ Համբարձումյանի դաշինքը կշարունակի ընտրապայքարը Նորայր Հակոբյանի գլխավորությամբ

Դավիթ Համբարձումյանի դաշինքը կշարունակի ընտրապայքարը Նորայր Հակոբյանի գլխավորությամբ

Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի «Կառուցող» դաշինքը կշարունակի մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք ավագանու ընտրություններին՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ։ Այս մասին Համբարձումյանը հայտարարել է տեսաուղերձում՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը։

Համբարձումյանը պնդում է, որ իրեն ազատազրկելու միջոցով փորձ է արվում կանխել «Կառուցող» դաշինքի հաղթանակը Մասիսում։

««Ես չեմ մասնակցելու պայքարին, որովհետև արդեն իսկ դատապարտված եմ և ազատազրկված եմ լինելու, բայց հոգով և սրտով գտնվելու եմ Մասիսում և գտնվելու եմ յուրաքանչյուրիդ կողքին»,- ասել է Համբարձումյանը։

Նա նշել է, որ ազատազրկման պատճառով անձամբ չի մասնակցելու հետագա ընտրապայքարին, սակայն կոչ է արել թիմակիցներին շարունակել պայքարը, իսկ համակիրներին՝ դեկտեմբերի 13-ին քվեարկել դաշինքի օգտին։

Նորայր Հակոբյանը Մասիսի գործող համայնքապետն է և «Կառուցող» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ համարը։ Նա համայնքի ղեկավար է ընտրվել 2025 թվականի նոյեմբերի 17-ին՝ Դավիթ Համբարձումյանի լիազորությունների դադարեցումից հետո։


Նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժ տվել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճռին։ Համբարձումյանը կկրի 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում։

Քրեական գործը վերաբերում է 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ բռնության գործադրմանը։ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։

Համբարձումյանը Մասիսը ղեկավարել է շուրջ ինը տարի՝ 2016 թվականից։ 2021-ին նա վերընտրվել է՝ դառնալով Մասիս խոշորացված համայնքի ղեկավար։

2025 թվականի հոկտեմբերի 28-ին Համբարձումյանը կալանավորվել է, իսկ հոկտեմբերի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում